Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով կառավարության ռազմավարական պաշտպանության վերանայման մանրամասները, հաղորդում են Sky News-ը և New York Times-ը երկուշաբթի՝ հունիսի 2-ին։
«Մենք շարժվում ենք դեպի պատերազմի պատրաստություն, որը կլինի մեր զինված ուժերի հիմնական նպատակը։ Երբ մեզ սպառնում են հզոր բանակներ ունեցող պետություններ, լավագույն զսպող միջոցը խաղաղությունը պահպանելու մեր սեփական կարողությունը ցուցադրելն է, անհրաժեշտության դեպքում՝ ուժի կիրառմամբ», - ասել է նա։
Սթարմերը խոստացել է վերջ դնել «երկրի զինված ուժերի քայքայմանը»: Նա նպատակ ունի ստեղծել մի բանակ, որն «ավելի ինտեգրված, ավելի լավ պատրաստված և ավելի մահացու է, քան երբևէ»։
Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կկառուցի առնվազն վեց զինամթերքի գործարան, կմշակի նոր հեռահար զենքեր և կներդնի ներդրումներ օդային և հրթիռային պաշտպանության մեջ։ Սթարմերը նաև հաստատել է, որ կկառուցվի 12 նոր միջուկային սուզանավ։ Նա խոստացել է, որ յուրաքանչյուր 18 ամիսը մեկ նոր սուզանավ կստեղծվի։