Foto

Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Բալթոփս 2025» զորավարժությունները։ Այս մասին մայիսի 2-ին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչական ինստիտուտը (Wojskowy Instytut Wydawniczy, WIW):

Նշվում է, որ այս տարի զորավարժություններին կմասնակցեն մոտ 50 տարբեր տեսակի նավեր։ ԱՄՆ 6-րդ նավատորմը, որը տեղակայված է Հարավային Եվրոպայում, մի քանի օր առաջ հայտարարել է, որ զորավարժություններին է ուղարկում USS Mount Whitney շտաբային նավը։  Գերմանիան ևս կունենա ուժեղ ներկայություն. «Բալթոփս 2025»-ին կմիանանաև FGS Bay ֆրեգատը, P2000 նավեր։

Լեհական ստորաբաժանումները նույնպես արդեն ժամանել են Ռոստոկ (քաղաք Գերմանիայի հյուսիս-արևելքում, որը գտնվում է Վարնիվ գետի գետաբերանում):

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները կգործեն Բալթիկ ծովի հարավային հատվածի մեծ տարածքներում՝ Դանիական նեղուցից և Յուտլանդիայի թերակղզուց մինչև Գդանսկի ծոց։ Ռազմածովային վարժանքների տարածքում որոշ նավերի անձնակազմերը կանցկացնեն հրետանային կրակոցներ։

Բացի նավերից, զորավարժություններին կներգրավվի նաև ռազմական ավիացիան։ Այս տարի կազմակերպիչները մեծ ուշադրություն են հատկացրել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին։

tert.am