Foto

Սաուդյան Արաբիան արգելել է ավելի քան 269 հազար մարդու մուտքը Մեքքա

Սաուդյան Արաբիան արգելել է ավելի քան 269 հազար մարդու մուտքը Մեքքա, որոնք չունեն Հաջի ամենամյա ուխտագնացության թույլտվություն, հաղորդում է  Al Arabiya-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:


Առանց թույլտվության Հաջ կատարողներիհամար նախատեսված են մինչև 5000 ԱՄՆ դոլարի տուգանքներ և այլ պատժիչմիջոցներ, ինչպիսիք են արտաքսումը: Այս քաղաքականությունը տարածվում է նաև Սաուդյան Արաբիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիների և անձանց վրա: Տեղեկությունների համաձայբ՝ պաշտոնական անձինք արգելել են առանց թույլտվության գտնվող 269 678 քաղաքացիների մուտքը քաղաք:

Կանոնների համաձայն՝ ուխտագնացություն թույլատրվում է կատարել միայն նրանց, ովքեր թույլտվություն ունեն, նույնիսկ եթե նրանք քաղաքում ապրել են ամբողջ տարի:Պաշտոնյաները նաև տուգանքներ են սահմանել Սաուդյան Արաբիայի ավելի քան 23 000 բնակիչների վրա՝ Հաջի կանոնները խախտելու համար և չեղարկել են 400 Հաջ ընկերությունների լիցենզիաները:

lurer.com