«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները կհայտարարի Լուսինե Թովմասյանը՝ «Միսս Հայաստան 2003» տիտղոսակիրը։ Նա արդեն մեկ անգամ հանդես է եկել որպես Հայաստանի խոսնակ՝ 2011 թվականին։ Այս տարի կրկին վստահվել է նրան ներկայացնել Հայաստանի ժյուրիի գնահատականները միջազգային բեմում։
Միացե՛ք Առաջին ալիքի ուղիղ եթերին այսօր՝ մայիսի 17-ին՝ տեսնելու Լուսինե Թովմասյանի ելույթը և իմանալու, թե ում կտրվեն Հայաստանի 12 միավորները։