Foto

Ադրբեջանի ռազմական ծախսերը Շարունակում են աճել. «Հենակետ»

 Ադրբեջանի ռազմական ծախսերը 2018-ից 2025 թթ. զգալիորեն աճել են թե մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը և թե դրանից հետո։ Այս մասին գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։

Ստորև ներկայացված է այդ ծախսերի դինամիկան՝ ըստ տարիների։ Ներկայացված աղյուսակի թվերը վերցված են բաց աղբյուրներից։

Ռազմական ծախսերը ներկայացված են մլրդ $-ով համարժեք մլրդ մանաթով (AZN) և թե որքան տոկոսն է կազմում պետական բյուջեի

▪️2018թ. 1.67 միլիարդ $ կամ 2.843 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 10.7%-ը
▪️2019թ. 1.85 միլիարդ $ կամ 3.152 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 11.8%
▪️2020թ. 2.24 միլիարդ $ կամ 3.804 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 13.1%
▪️2021թ. 2.70 միլիարդ $ կամ 4.595 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 15.3%
▪️2022թ. 2.99 միլիարդ $ կամ 5.085 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 14.5%
▪️2023թ. 3.33 միլիարդ $ կամ 6.055 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 14.7%
▪️2024թ. 3.77 միլիարդ $ կամ 6.421 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 17.4%
▪️2025թ. 5.00 միլիարդ $ կամ 6.658–8.396 մլրդ. մանաթ կամ պետբյուջեի 16.8%–25%

«Նկատենք, որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով զինվելով և ռազմական ծախսերն անդադար ավելացնելով՝  շարունակ մեղադրում է Հայաստանին զինվելու և ռևանշիստական նկրտումների մեջ»,-նշում են կենտրոնից։