ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։
Այսպիսով, տվյալ երկրների քաղաքացիների համար՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար չեն գործի Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության, ռուսաց լեզվի և ռուսաց պատմության իմացության պարտադիր պահանջները:
Նրանք կարող են քաղաքացիություն ստանալու հայտը ներկայացնել իրենց երկրներում՝ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ Ռուսաստանում բնակվողները կարող են դիմել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ՝ ըստ իրենց բնակության կամ գտնվելու վայրի: