Foto

Սաթիկ Հազարյանը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգից լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Սաթիկ Հազարյանն իր ֆեյսբուքյան էջում Կաննի կարմիր գորգից լուսանկարներ է հրապարակել և կիսվել իր էմոցիաներով։

«Մի պահ, որտեղ հանդիպում են երազանքներն ու իրականությունը։

Յուրաքանչյուր քայլն իմ երազանքների իրականացման վկայությունն է, յուրաքանչյուր լուսանկար՝ մի նոր էջ իմ ստեղծագործական ուղում։

Այս պահը կփայփայեմ սրտիս ամենախոր անկյունում»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։