Երեկ՝ մայիսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում «կլինիկական մահ» ախտորոշմամբ քաղաքացիական ավտոմեքենայով «Սպիտակ» բժշակական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վատշի պարեկ Կարեն Պեպանյանն ու կրտսեր պարեկ Աղվան Ասլամազյանը:
Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումասյանի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով:
Քրեական ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։