Րոպեներ առաջ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկրաշարժը հստակ զգացվել է մայրաքաղաք Անկարայի բնակելի տներում։
Ցնցումների օջախը գտնվել է Անկարայից մոտ 200 կմ դեպի հարավ գտնվող Կոնիա նահանգում, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Ցնցման ալիքը հասել է երկրի մայրաքաղաք:
Աղբյուրը՝ tert.am