ԱՄՆ-ն կարող է Գազայի հատվածը վերածել «ազատության գոտու»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարար համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ես Գազայի վերաբերյալ հայեցակարգ ունեմ, որը, կարծում եմ, շատ լավ է՝ թույլ տալ Միացյալ Նահանգներին միջամտել... և այն վերածել ազատության գոտու», - ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի խոսքը մեջբերում է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը X-ում։
Թրամփը հավելել է, որ իր ծրագիրն է «թույլ տալ, որ լավ բաներ տեղի ունենան անկլավում» և «մարդկանց բնակեցնել տներում, որտեղ նրանք կարող են ապահով լինել»: Նա նաև նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարցով «պետք է զբաղվել»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն առաջարկել էր Գազայի հատվածի 2,1 մլն բնակիչներին տեղափոխել հարևան երկրներ: Այս առաջարկը բուռն քննադատության էր ենթարկվել:
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի կողմից բանակցությունների ընթացքում արված առաջարկներից հրաժարվելով՝ նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։
Աղբյուրը՝ Tert.am