2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում կատարվել է 3 032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ.-ի հունվար-մարտի՝ 3 885-ի համեմատ:
Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։
2025թ.-ի 3 ամիսների ընթացքում կատարվել է 1 181 ամուսնալուծության ակտի գրանցում։ Նշենք, որ 2024թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1 104 ամուսնալուծություն։
Հանրապետությունում 2025թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք` 2024թ. հունվար-մարտին արձանագրված 284-ի համեմատ: