Foto

Սուդանը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Սուդանը խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ՝ ապստամբներին ԱՄԷ-ի կողմից ցուցաբերվող աջակցության պատճառով, ասվում է հանրապետության պաշտպանության և անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
 
«Պաշտպանության և անվտանգության խորհուրդը որոշել է ԱՄԷ-ն հայտարարել ագրեսոր պետություն, խզել դիվանագիտական ​​հարաբերությունները և հետ կանչել դեսպանատունն ու գլխավոր հյուպատոսությունը», - ասվում է Սուդանի իշխող Ինքնիշխան խորհրդի հայտարարության մեջ ։