Այսօր՝ մայիսի 6-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Հրազդանի կիրճի որոշ հատվածներում նույնպես անձրևաջուրը, որն ավելի շատ «ցեխաջուր» էր, բազմաթիվ վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելավատարերի չգործելու կամ չլինելու հետևանքով անձրևաջուրն անխնա հոսում էր Դավիթաշենի կամրջի մոտից մինչև Կիևյան կամուրջ։