Foto

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին՝ Արտյոմ Հարությունովին, քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։