Foto

Մալթայի ափերի մոտ խորտակվել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավը

«Ազատության նավատորմի» նավերից մեկը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում Գազայի հատվածին, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Մալթայի ափերի մոտ վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավատորմի մամուլի կցորդ Յասեմին Աքարին։

«Նավի վրա ներկայումս անցք է առաջացել և խորտակվում է... SOS ազդանշանը փոխանցվել է մոտակա երկրներ, այդ թվում՝ Մալթա»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Նա մանրամասնել է, որ նավը գտնվում էր Մալթայի ափից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Նավի վրա 30 իրավապաշտպան կա տարբեր երկրներից, սակայն նրանց հետ շփում չկա։

Նավը կեսգիշերից հետո երկու անգամ հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, ասել է Աքարը։ Կատարի Al Jazeera հեռուստաալիքը պնդում է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի միջոցով։ Այն հարվածել է նավին, որը փորձում էր ճեղքել պաղեստինյան անկլավի շրջափակումը, նշել են լրագրողները։

աղբյուրը՝ tert.am