Նավթի գներն ուրբաթ բարձրանում են, սակայն շաբաթն ավարտում են բացասական արդյունքներով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմել է 67,03 դոլար, ինչը 0,48 դոլարով (0.72%-ով) ավելի է, քան նախորդ առևտրային նստաշրջանի փակման պահին։ Հինգշաբթի այս պայմանագրերը բարձրացել են 0,43 դոլարով (0.65%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 66.55 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկության արդյունքում WTI նավթի հունիսյան ֆյուչերսները աճել են 0,53 դոլարով (0.84%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 63,32 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը աճել է 0,52 դոլարով (0,84%)՝ հասնելով մեկ բարելի համար 62,79 դոլարի։