Foto

Անահիտ Ավանեսյանը առողջապահական համակարգից խորամանկորեն դուրս է թողնում Արսեն Թորոսյանին․ փաստեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից։ Ապրիլի 7-ին աշխատանքը թողնելու մասին հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը։ Թեև նա շնորհակալություն էր հայտնել երկու նախարարներին էլ՝ Ավանեսյանին և Թորոսյանին, սակայն նրանց միչև լարվածությունը նոր չէ։ Հիշեցնենք, որ նշանակվելուց հետո՝ 2021թ-ի փետրվարի 24-ին, Ավանեսյանը 1 մլն դրամով կրճատել էր Հավակիմյանի աշխատավարձը՝ 5մլն դրամը դարձնելով՝ 4մլն դրամ։ Մամուլը գրում էր, որ Թորսյանն ու Հովակիմյանը լավ ընկերական հարաբերություն ունեին։ Նույնիսկ ընտանիքներով համատեղ լուսանկարներ էին հրապարակվում։

Արման Հովակիմյանի պաշտոնը ցանկանում էր ստանձնել նաև առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով Հովակիմյանի նշանակվելուց հետո հայտարարեց, որ  չգիտի թե նախարարն ինչու է կանգ առել նրա թեկնածության վրա, սակայն որոշման հետ հաշտ է։ Որոշ ժամանակ անց էլ Թորոյանը հենց Խաչատրյանին նշանակեց Նուբարշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կետրոնի (ՀԱՊԱԿ) տնօրեն, ում հետ պայմանագիրն օրերս չերկարացրեց Անահիտ Ավանեսյանը։ Սերգեյ Խաչատրայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ․․․»։

Հատկանշական է, որ Սերգեյ Խաչատրյանի աշխատանքային 6 տարվա ընթացքում հոգեբուժարանի շուրջ մի քանի անգամ մեծ աղմուկ բարձրացավ՝ աշխատակիցների աշխատանքից ազատում, ապա դատական կարգով վերականգնում։ Նույն փոխտնօրենին աշխատանքից ազատելու համար Խաչատրյանը, Թորոսյանի հետ համաձայնեցնելով, կրճատեց բուժգծով տեղակալի հաստիքը։ Նույն տեղակալը հաղորդում էր ներկայացրել, որ Խաչատրյանն աթոռով հարվածել է իրեն և այլն։ Ինչ-որ փուլում բուժում ստացողներն էին ահազանգում անբարենպաստ պայմանների մասին։ Երբեն էլ ՀԱՊԱԿ-ը պարզապես թիրախավորվում էր՝ Սերգեյ Խաչատրյանի անձով պայմանվորված։

Ապրիլի 4-ին էլ ազատման դիմում ներկայացրեց Թորոսյանի մյուս ընկերը՝ Ռուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, ընդ որում նա նաև Երևանի ավագանու ՔՊ խմբակցության  անդամ է և երեկ հայտնել է մանդատը վայր դնելու մասին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Մանուկյանը թիմից նեղացած է, որ իր երկար տարիների հավատարիմ աշխատանքը չի գնահատվել։ Մանուկյանը հանրությանը հայտնի դարձավ իր աշխատասենյակում բժիշկներից մեկի քիթին հարվածելու և կոտրելու համար։ Պատճառն էլ նշվում է այն, որ բժիշկներից մեկին աշխատանքից ազատելուց հետո, նրա որդին հաշիվ է պահանջել, վիճաբանություն է հրահրել և արդյունքը եղել է դա։ Այդ ժամանակ Մանուկյանը դեռ ԺՊ էր, սակայն միջադեպը չխանգարեց, որ Թորոսյանը նշանակում անի։

Ապրիլի 21-ից պաշտոնը թողեց Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, ում ևս նշանակել էր Արսեն Թորոսյանը։ Նազինյանը, ըստ աշխատակիցների, բավականին սկզբունքային էր աշխատում և ներկայիս նախարարի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չուներ։

Ստացվում  է, որ Ավանեսյանն արդեն բացահայտ և ամբողջովին ազատվում է Թորոսյանի կադրերից, պարզապես դա արեց հմտորեն, առանց ավելորդ աղմուկի։ Սպասեց նրանց պաշտոնավարման ավարտին և պարզապես պայմանագրերը չերկարացրեց, որպեսզի ոչ ոք հարցեր չտա, լարվածություն չլինի։ Իսկ հարցերի դեպքում էլ կարող է մատնաննշել վերջիններիս շուրջ բարձրացած աղմուկը՝ պաշտոնավարման տարբեր տարիներին։ Հիմա՝ նոր նշանակումներով, ամբողջովին իրեն է հարմարեցնում համակարգը՝ բացառելով ցանկացած օղակում Թորոսյանի միջատությունը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան