Foto

Թուրքիայում գործարանը Թրամփի համար Make America Great Again մակագրությամբ 100 հազար գլխարկ է արտադրել

Թուրքիայի Ադիյաման քաղաքի գործարանը 100 հազար գլխարկ է արտադրել հատուկ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, գրում է թուրքական Daily Sabah գործակալությունը։

«Make America Great Again» գլխարկներն արտահանվել են ԱՄՆ՝ ի աջակցություն Թրամփի նախընտրական քարոզարշավի։ Դրանք կրում են «Made in Turkey» մակագրությունը և արտադրվել են Ադիյամանի Գելբաշիի կազմակերպված արդյունաբերական գոտում գտնվող Zirve Hat գործարանում։

Նշվում է նաև, որ թուրքական գործարանը ոչ միայն ընտրական նյութեր է մատակարարում, այլև գործում է միջազգային շուկայում։ Այն նախկինում արտադրում էր ռազմական տեխնիկա և գովազդային իրեր այնպիսի երկրների համար, ինչպիսին Ուկրաինան է՝ արտադրելով տարեկան 12 մլն գլխարկ։ Թրամփի քարոզարշավի համար պատրաստված գլխարկներն արժեն յուրաքանչյուրը 2,50 դոլար: