Foto

Թմրшնյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ կասկածյալները ոստիկանին մոտ 500 մետր քարշ են տվել

Նոյեմբերի 13-ին թմրանյութի իրացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում տեղադրում են թմրամիջոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները նույն օրը նշված փողոցում նկատել են  ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Համայնքային ոստիկանը ծառայողական ավտոմեքենայով փակել է ճանապարհը և ավագ համայնքային ոստիկանի հետ մոտենալով նշված ավտոմեքենային՝ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն Mercedes-ի վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով վերջինը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվում են կասկածյալների ինքնությունը։