Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Կարեն Գրիգորյանին ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։









