Foto

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց, հաղորդում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անազատության ընդհանուր ժամկետով (բանտային + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Մելիքյանը։