Foto

Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են

Շորթում՝ Օշական գյուղում. կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվել է շորթման դեպք, որին առնչություն է ունեցել քրեական հեղինակություն՝ այսպես կոչված «օրենքով գող»։

Ոստիկանության Աշտարակի բաժնում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ Օշական գյուղում հաշվառված 48-ամյա Ստելլա Հ.-ի նկատմամբ շորթում է կատարվել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրա հոր մահից հետո 2018 թվականին Օշական գյուղում գտնվող 11 հազար մետր մակերեսով վարելահողը ժառանգությամբ անցել է Ստելլա Հ․-ին, նրա մորը և քրոջը, այնուհետև քրոջ մասնաբաժինը լիազորագրով անցել է Ստելլա Հ․-ին, ինչի համար կա կադաստրային ծածկագիր։ Այն շուրջ 20 տարի շարունակ անօրինական կերպով տնօրինել և տիրապետել է քրեական հեղինակություն հանդիսացող «թուրք» մականվամբ՝ Օշական գյուղի բնակիչ 70-ամյա Սաշա Մելիքյանը։