ՇՄ նախարար Համբարձում Մաթեևոսյանը հայտնել է, որ այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ:
«Մանրաձկների բացթողումն իրականացրել ենք Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։
Սևանի իշխանի պաշարների վերականգնումը մեր բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման բացթողում ևս մեկ քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ճանապարհին։
Շարունակելու ենք հետևողական աշխատանքները՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնման ուղղությամբ։
Այս տարի նախատեսում ենք բաց թողել 1 մլն մանրաձուկ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:









