Foto

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կեմերովոյի մարզում Ան-12-ի կործանման հետևանքով 19 մարդու զոհվելու մասին

Կեմերովոյի մարզում Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 19 մարդիկ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ 

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 17-ին՝ պլանային թռիչքի ժամանակ, և ընկել անմարդաբնակ տարածքում։

Աղետի նախնական պատճառ է համարվում տեխնիկական անսարքությունը։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։