Foto

«Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստ մեղադրվում են «Վալենսիա»-ի դեմ խաղում անվտանգության աշխատակիցների վրա հարձակվելnւ մեջ

Մադրիդի «Ռեալի» միանգամից երկու ֆուտբոլիստի պատիժ է սպառնում Իսպանիայի Լա ծիգայի 12-րդ շրջանակում կայացած «Վալենսիայի» դեմ խաղի ընդմիջմանը դրսևորած վարքագծի համար: Առաջին խաղակեսի ավարտից հետո թիմերի միջև հանդերձարան տանող թունելում քաշքշուկ է սկսվել:


Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով լրագրող Նաչո Սանչիսին, մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մեղադրվում են բախումը հարթել փորձող անվտանգության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անգլիացի ֆուտբոլիստը հարվածել է անվտանգության աշխատակցին, իսկ գերմանացին ապտակել է ստադիոնի մեկ այլ աշխատակցի:

Անվտանգության ծառայությունը միջադեպի մասին տեղյակ է պահել հանդիպման գլխավոր մրցավարին, որն էլ բողոքն ամրագրել է հետխաղյա արձանագրության մեջ: Առայժմ պարզ չէ, թե ինչ պատժամիջոցներ կհետևեն, սակայն մեղքն ապացուցվելու դեպքում երկու ֆուտբոլիստներին էլ կարող է երկարաժամկետ որակազրկում սպառնալ:


Հիշեցնենք, որ այդ դիմակայությունում «Ռեալը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Վալենսիայի» նկատմամբ: