Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ առհասարակ։ Իհարկե ոչ։
Հետեւաբար, ձեւաչափից «կառչելը» կարող է նշանակել թերեւս մի բան, որ խնդիրը պարզապես թիրախավորելն է, այլ ոչ թե իրապես քաղաքական հեռանկարները դիտարկելը, արդյունավետության մասին հոգ տանելը եւ այլն։ Որովհետեւ, արդյունավետության մասին հոգ տանելու, օգտակարության մղում ունենալու, կամ առնվազն բարձրաձայնված նպատակների հարցում ներհասարակական, ներպետական փոփոխությունների շահառու լինելու դեպքում, կենտրոնացումը կլինի թերեւս աշխատանքային բովանդակության վրա, բովանդակություն–մեթոդաբանություն հարաբերակցության վրա։
Կրկնեմ, «կառչել» ձեւաչափից, նշանակում է պարզապես առաջնորդվել ոչ թե արդյունավետության, այլ հակառակի՝ ապարդյունության մոտիվով։









