Foto

Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW

Հայաստան Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) արտահանումը Հնդկաստանի համար կարևոր քայլ դարձավ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում։

Ինչպես հայտնում է Indian Defence Research Wing-ը (IDRW), նախագիծն անցել է գործնական իրականացման փուլ․ կառավարվող ռեակտիվ արկերի առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրական ձեռնարկությունից։

Արտահանման առաջին խմբաքանակում ներառվել է 1000 կառավարվող արկ։ Հայաստանի պատվերը ներառում է նաև Pinaka ՀԿՌՀ-ների և զինամթերքի մատակարարում։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 20 միլիարդ ռուփի (210 միլիոն ԱՄՆ դոլար)։