Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակել է «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրով հոդված՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ըստ «Պուրսոն» լրատվական կայքի՝ նա «Էթելաաթ» թերթում գրել է.
«Որքանով ինձ հայտնի է, հայերի և իրանցիների միջև հարաբերությունների երկարատև պատմության ընթացքում երբեք նման աննորմալ երևույթներ չեն արձանագրվել՝ ավելի քան երկու հազար տարվա համատեղ հարաբերությունների ընթացքում՝ սկսած պարթևների ժամանակներից մինչև մեր օրերը։