Foto

Ռուսաստանում մտադիր են ավանդական արժեքներն ամրագրել օրենսդրական մակարդակով

Դ Պետդումայի՝ ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերով հանձնաժողովը Ռուսաստանի արդարադատության նախարարության հետ ավանդական արժեքների մասին համատեղ օրինագիծ է մշակում։ Դրա մասին ընտանիքում և դպրոցում ավանդական հոգևոր արժեքների պահպանմանը նվիրված աշխատանքային խմբի նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Նինա Օստանինան, հաղորդում է ТАСС-ը։

Օստանինայի գնահատմամբ՝ փաստաթուղթը պետք է օգնի ավելի հստակ պատկերացում ձևավորել այն մասին, թե վարքագծի որ նորմերն է հասարակությունն ընդունելի համարում։

Նա նշել է, որ սկզբում պատգամավորները կասկածում էին առանձին օրենքի անհրաժեշտությանը, քանի որ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մեծերի և փոքրերի նկատմամբ հարգանքը, պատմական հիշողությունը, հայրենասիրությունն ու հայրենիքի հանդեպ սերը, ինքնին հասկանալի էին թվում։ Սակայն, ըստ պատգամավորի, պարզվել է, որ ոչ բոլորն են կիսում այդ պատկերացումները։

Միաժամանակ Օստանինան ընդգծել է, որ դաստիարակչական աշխատանքը պետք է նախորդի պատժին։

«Դժվար է օրենքով որևէ մեկին կանգնեցնել։ Ուստի պետք է սկսել ոչ թե պատժից, այլ դաստիարակությունից»,- հայտարարել է նա։