«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է BFM-TV հեռուստաալիքի եթերում։«Հոկտեմբերի 17-ից մենք ձերբակալել ենք 4914 մարդու», – ասել է նա։
Նախարարը նշել է, որ ձերբակալվածների 30 տոկոսն անչափահասներ են։ Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ բողոքի ակցիաներն ու անկարգություններն իրականում որևէ առնչություն չունեն սեպտեմբերի վերջին սկսված ավագ դպրոցների աշակերտների բողոքների հետ։Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի քաղաքներում տեղի են ունեցել իշխանությունների դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ։
Պաշտոնապես դրանք կազմակերպվել էին, որպեսզի իշխանությունների ուշադրությունը հրավիրեն գների աճի և կրթության ոլորտում առկա խնդիրների վրա։ Սակայն շատ դեպքերում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների ու ջարդերի։
Համազգային բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև հոկտեմբերի 24-ին և 31-ին։









