Հյուսիսային Կորեան հայտարարել է բալիստիկ հրթիռների համար կասետային մարտագլխիկի փորձարկման մասին։
Փորձարկումն իրականացվել է հոկտեմբերի 31-ին՝ մարտագլխիկի խոցող հնարավորություններն ու մարտական կիրառման համար պիտանիությունը գնահատելու նպատակով։ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) հաղորդմամբ՝ փորձարկման նպատակն է եղել «զենքի համակարգերի հզորության մեծացումը»։
Հյուսիսային Կորեայի պաշտպանական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում հայտնել են, որ փորձարկումը հաստատել է կասետային մարտագլխիկի՝ շուրջ 12-13 հեկտար տարածքում գտնվող թիրախները «չափազանց բարձր խտությամբ» խոցելու կարողությունը։









