Foto

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից` խնդրելով բնակչությանը չանհանգստանալ։