– արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները չեն եղել պաշտպանիչ տուփի մեջ, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը,
– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:









