Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Շուվաևը։Ցավոք, արտակարգ ծառայությունները հայտնում են, որ Շեբեկինսկի շրջանում ՈւԶՈւ-ի հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել։ Միջադեպի ստույգ ժամանակը դեռ պարզված չէ։ Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»,- գրել է Շուվաևը «Max» հարթակում գործող իր ալիքում։
Նա հավելել է, որ Բելգորոդսկի, Գրայվորոնսկի և Շեբեկինսկի շրջաններում ընդհանուր առմամբ չորս մարդ է վիրավորվել։ Նրանցից երկուսը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում։