Սպասվում է, որ Ֆիդանը կանդրադառնա Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու կարևորությանը։ Անդրադարձ կանի ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա տարաձայնությունների լուծմանը։
Նախատեսվում է, որ Ֆիդանը նաև կխոսի Սև ծովում, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադառնում համաշխարհային էներգետիկ և պարենային անվտանգության և առևտրի վրա։
Բացի այդ Ֆիդանը կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմին ու կնշի, որ Թուրքիան կապի մեջ է երկու կողմերի հետ՝ Սև ծովում անվտանգությունը վերականգնելու նպատակով։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:









