2026 թ. հոկտեմբերի 26-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և պաշտոնական ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:
ՀՀ դեսպանն ընդգծել է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։
Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք, Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի հազարամյա պատմությանն ու քրիստոնեական արժեքներին։ Նա նշել է նաև, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև հարաբերությունները վերականգնելու կարողության վրա։
Սուրբ Աթոռի պետական քարտուղար, Նորին Վսեմություն կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ՝ հայցելով Աստծո օրհնությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդման համար։ Իր ելույթում պետական քարտուղարն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է կարողանա ոչ միայն վերջ դնել հակամարտություններին, այլև բուժել վերքերը, վերականգնել վստահությունը և ճանապարհ հարթել արդարության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համակեցության համար։









