Foto

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի փոքր եղբայրը՝ Ավետ Սահակյանը։ Այս մասին հայտնել է բժիշկ Դիանա Մարտիրոսյանը։

«Այսօր մի ընտանիքում, որի սրտում հավերժ ապրում են պատերազմի ցավն ու Ռազմիկի հիշատակը, կրկին մանկան ճիչ է հնչել… Երբեմն կյանքը երկար լռությունից հետո տուն է վերադառնում հենց այսպես՝ մի նոր սրտի բաբախով։ Եվ նրա անունն ասես հենց այս տան համար ընտրված լինի՝ ավետիս նոր կյանքի, վերադարձած լույսի և շարունակվող սիրո մասին»,– գրել է նա։