«Նախագահը շատ հստակ ասել է, որ էներգետիկ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել դա (պատերազմը)», – Պինյուի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովում չեն բացառել նաև «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծի վերագործարկումը։
«Դա մեր որոշելիքը չէ՝ այն Եվրամիությունում կլինի՞, թե ոչ», – ասել է Պինյուն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանձնաժողովը կարող է բացառել գազատարի աշխատանքի վերսկսումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել գազի մատակարարումները Եվրոպա, եթե լինեն շահագրգիռ գնորդներ և լրացուցիչ ծավալներ։









