Երևանում «Deepal»-ը վրшերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել կայանված «Mercedes»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Nissan Tiida»-ին․ կան վիրավnրներ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյան Գուրգեն Գ․-ն իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրարեթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Nissan Tiida»-ին։Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգեկ է շտապօգնություն, և քաղաքացիների հետ, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հետ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն Վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են։