Foto

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։

Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն