Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Փաշինյանի «գլխացավանքը»
«Մոբայլ Սենթրը»՝ հեռախոսներ ներմուծող ընկերություն, որն այս տարի վճարել է 64.3 միլիարդ դրամ հարկ, Հայաստանի թիվ մեկ հարկատուն է:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այս ընկերությունը զբաղվում է դեպի Ռուսաստան տեխնիկայի արտահանմամբ: Այսինքն, սա մեխանիզմ է, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը տնտեսական ակտիվություն և իր իշխանության կայունություն կարողանում է ապահովել ոչ թե արդյունավետ քաղաքականության, այլ բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ:
Նույն տրամաբանությամբ՝ երբ այդ պատերազմն ավարտվի, կփակվի նաև այս կարգի «պարազիտ» իշխանությունների «թթվածինը»:
Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար:
«Գլխացավանք»՝ բոլոր առումներով»,- գրել է Սուրենյանցը։









