Հենրիխ Դանիելյանը գրում է․
«Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։
Ընդդիմադիր լինելը հանցագործություն չէ, իսկ արդար ընտրությունները չեն կարող անցկացվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտում։
Ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են այս իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։
Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ»։









