Foto

Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 տուժած կա

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանում՝ Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում, կողաշրջվել է Hyundai մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածները օտարերկրացիներ են, իսկ վարորդը եղել է սթափ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։