Foto

ԵԱԶԲ-ն ու Իսլամական ֆինանսական ծառայությունների խորհուրդը հուշագիր են ստորագրել

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Իսլամական ֆինանսական ծառայությունների խորհուրդը (IFSB) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Կենտրոնական Ասիայում իսլամական ֆինանսների զարգացումն արագացնելու, կարգավորող մոտեցումները համաձայնեցնելու և ոլորտում ֆինանսական կայունությունն ամրապնդելու նպատակով։
Հուշագիրը ներառում է համագործակցության չորս հիմնական ուղղություն՝ մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի և սեմինարների անցկացում, ազգային իշխանություններին իրավական և կարգավորող դաշտի կատարելագործման հարցում խորհրդատվության տրամադրում, շուկաների վիճակի վերաբերյալ համատեղ հետազոտությունների և վերլուծական նյութերի պատրաստում, ինչպես նաև բարձր մակարդակի միջոցառումների և երկխոսության հարթակների համատեղ կազմակերպում։