Foto

Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Համզա Սալլաուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Նիգերիայի միջև հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խորացման ուղիները, նախանշել առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները և ընդգծել առկա ներուժն առավելագույնս իրացնելու նպատակով համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը։