Քննարկվել է նաև գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող համակարգին ներկայացվող պահանջների նախագիծը։ Փաստաթուղթը նպատակ ունի պաշտպանելու պահեստային վկայագրերի սեփականատերերի և գրավառուների շահերը՝ կանխելով նրանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը։
Բացի այդ, հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման ենթակառուցվածքների վերաբերյալ միասնական տեղեկատվական ռեսուրսի ձևավորման և թարմացման կարգի նախագիծը։
Նախագծի իրականացումը թույլ կտա օպտիմալացնել լոգիստիկ գործընթացները, առավել արդյունավետ օգտագործել անդամ պետությունների ռեսուրսային ներուժը և զարգացնել թվային պարենային միասնական էկոհամակարգը։









