Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։