Ըստ ԻՀՊԿ-ի՝ «օրինախախտ նավերը», որոնք Պարսից ծոցի հյուսիսում նավից նավ նավթ էին տեղափոխում, այրվում են:
Եվս 3 նավ, ըստ ԻՀՊԿ-ի, գիշերը պայթել է ականների վրա Հորմուզի նեղուցի արևմուտքում՝ անցնելով Իրանի կողմից չարտոնված երթուղիներով: Նավերում հրդեհ է բռնկվել, դրանք վնասներ են կրել և կանգ առել:
ԻՀՊԿ-ն հիշեցրել է, որ ավելի վաղ բեռնափոխադրող ընկերություններին նախազգուշացրել է, որ ԱՄՆ բանակը նրանց մոլորության մեջ է գցում՝ հրահրելով անցնել նեղուցով, և նրանք անցնում են անօրինական երթուղիներով, ինչի հետևանքով օրեցօր աճում է ծովային միջադեպերի թիվը:
Կորպուսը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ:









