Foto

Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ

Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր» շրջանակում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ձեռք բերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։