Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիան, որը կայանի հիմնական գործընկերն է, պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր պարտավորությունների կատարմանը։
Նա նշել է, որ ԶԼՄ-ներում նման հրապարակումները ինչ-որ մեկի՝ միջուկային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնասելու ցանկության դրսևորումն են։









